Օմանի հետ համաձայնագիրը «վերջնական փուլում է», սակայն Հարմուզը բացելու համար ԱՄՆ-ը պետք է գործի. Արաղչի | azatutyun.am

Օմանի հետ համաձայնագիրը «վերջնական փուլում է», սակայն Հորմուզը բացելու համար ԱՄՆ-ն պետք է գործի. Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ սահմանող համաձայնագիրը գտնվում է վերջնական փուլում, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պաշտոնյան օրերս Reuters-ին հայտնել էր, որ Օմանի և Իրանի միջև առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում, և «ակնկալվում է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ չի վերաբացի Հորմուզի նեղուցը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի կողմից ներկայացված պայմանները, այդ թվում՝ պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար փոխհատուցում տրամադրելու պահանջը։

Իրանի անվտանգության հարցերով պատասխանատու Մոհամմադ Բաղեր Զոլղադրն էլ ավելի վաղ ներկայացրել էր Հորմուզի նեղուցը վերաբացելու մի շարք պահանջներ, այդ թվում՝ դադարեցնել «Իրանի և նրա դաշնակիցների դեմ իրականացվող պատերազմն ու ագրեսիան՝ Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն