Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ | 1lurer.am

Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ

Հուլիսի 21-ի առավոտյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Մազմանյան փողոցի իրենց շենքի բակում կայանված ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիներն ու թողել տելեգրամյան հասցեի հղում։

Ահազանգով դեպքի վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Մանանդյան փողոցի 24-ամյա և Կարմիր Բլուրի 64-ամյա բնակիչները։

Ըստ ոստիկանների տեղեկության՝ երիտասարդը կատարել էր բուն գործողությունները, իսկ տղամարդը հսկել էր տարածքը՝ հարկ եղած դեպքում նրան զգուշացնելու համար։

Հուլիսի 29-ին երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։

Դատարանի որոշմամբ երիտասարդը կալանավորվել է, իսկ  տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն