factor.am Օգոստոսի լույս 10-ի գիշերը ռուսական զորքերն ավիառումբերով հարվածվել են ուկրաինական Սումիի վրա, հայտնել է Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը, փոխանցում է Current time-ը։
Նրա խոսքով՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հինգ հարված է գրանցվել։ Վիրավորվել է առնվազն հինգ մարդ։
«Բնակելի հատվածում վնասներ կան։ Մասնագետներն ուսումնասիրում են տարածքը, վնասի չափը պարզվում է»,- գրել է նա։
Զապորոժիեում ռուսական հարվածի հետևանքով ավտոտնակային կոոպերատիվում հրդեհ է բռնկվել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում