«Ծովազարդ» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է | hetq.am

«Ծովազարդ» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշել է կասեցնել անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանի գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») գործունեությունը:

ՍԱՏՄ հաղորդմամբ՝ արձանագրվել են հետեւյալ խախտումները՝

– արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

– առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու վտանգը,

– դռները եղել են ոչ հարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

– սանհանգույցի դուռը բացվել է արտադրամասի մեջ և գտնվել է ոչ բարվոք վիճակում,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն