Ոստիկանները ձերբակալել են 10–ից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավանի խուլիգանությունից (վիդեո) | news.am

Ոստիկանները ձերբակալել են Դաշտավանի միջադեպի մասնակից 10-ից ավելի անձանց

Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն