Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան | factor.am

Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էդ օրենքի քննարկումը․ Գրիգորյան | factor.am

factor.am «Նախորդ շաբաթվա վերջին շատ հետաքրքիր մի իրադարձություն է տեղի ունեցել․ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի ժամանակ, կարծում եմ, բավականին ռացիոնալ և բավականին ճիշտ շեշտադրումներով ելույթ է ունեցել։ Ասում է՝ «Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է»։ Հարց է առաջանում․ այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դեկլարատիվ այն օրենքը, որով հայտարարվում է, որ մենք սկսում ենք ԵՄ անդամակցության գործընթացը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Խոսելով արտաքին քաղաքականությունից բխող հանրաքվեների թեմայից՝ Աննա Գրիգորյանը նշեց․

«Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ մի դեպքում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի պարտադրանքն է։ Եվ սա իսկապես խայտառակություն է, որ մեր հայ ժողովուրդը իր ապագայի մասին քննարկումները պետք է կատարի արտաքին ակտորների, անկախ նրանից, թե ովքեր են այդ ակտորները, արտաքին պարտադրանքի ֆոնի ներքո»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն