ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց (վիդեո) | news.am

ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց

Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։

ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն