azatutyun.am ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների դիմելու սովորությունը վտանգավոր «կախվածություն» է, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
« Երբ Վաշինգտոնը ապացուցում է, որ անկարող է դիվանագիտություն վարել, նա դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ պատժամիջոցները արդյունք չեն տալիս, պարզապես մեծացնում է դրանց չափաբաժինը», – X-ում գրել է նա։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հուլիսի կեսերին էր հայտարարել, որ նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարար Մոհամադ Հոսեյն Շամխանիի նավթային և ծովային փոխադրումների ցանցի նկատմամբ՝ այն անվանելով Իրանի նավթի արտահանման հիմնական օղակներից մեկը։