ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների ավագ փոխնախագահի հետ | hetq.am

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների ավագ փոխնախագահի հետ

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

«Վահան Կոստանյանը և Քուշ Չոքսին քննարկել են առևտրատնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում  հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված հաջողություններն ու բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն