civilnet.am Օգոստոսի 11-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է պայմանական համաներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի անդամների համար։
Օրենքը, որը կրում է «Ազգային համերաշխության և սոցիալական ինտեգրման ամրապնդման մասին» խորագիրը, Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է շուրջ 12 ժամյա քննարկումներից հետո և արժանացել քվեարկությանը մասնակցած 563 պատգամավորներից 467-ի հավանությանը։
Թուրքիայի խորհրդարանի որոշումը հետևում է 2025-ի փետրվարին PKK-ի հիմնադիր և ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի կոչին, որով նա իր կողմնակիցներին դիմել էր զինված պայքարը դադարեցնելու ու զենքերը վայր դնելու առաջարկով։
Օրենքը, կախված հանցագործության ծանրությունից, սահմանում է դադարեցնել և/կամ սառեցնել երկրում գործած PKK-ի զինյալների դատավճիռների քննությունը 5-15 տարով։ Սակայն բացառություն են մինչև 2005-ի հունիսը ցմահ դատապարտվածները, ինչը նշանակում է, որ օրենքը դեռևս շրջանցում է Աբդուլլահ Օջալանին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում