Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ | 1lurer.am

Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Սամվել Մայիլյանին պատկանող՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Բերդ համայնք, Նավուր բնակավայր, ապրանքանիշը «Նավուր Լիմոնադ») Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ինչը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում է:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն