1lurer.am «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին այսօր լրագրողները ճեպազրույցում հարց ուղղեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազորությունների չիրականացման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության մասին է առ այն, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱԿՊ գագաթնաժողովում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Հայաստանի դիրքորոշումներում որևէ բա՞ն է փոխվել, ինչին ի պատասխան՝ Խանդանյանը տվեց բացասական պատասխան:
«Ո՛չ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Հայաստանը ինչպես հայտարարել է, մի քանի տարի է՝ ինչ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում:
Մենք կհետևենք զարգացումներին և կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, և չեմ կարծում, որ էստեղ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը մեզ կարող է ստիպել կամ ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
Գիտեք՝ որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը, և այդ խնդիրները, ըստ էության, չեն լուծվել մինչ օրս: Մենք չենք տեսել նույնիսկ քաղաքական մակադրակի որևէ հայտարարություն, որը նույնիսկ կդատապարտեր 2022-2023 թվականներին ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը»,- հայտարարեց պատգամավորը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում