Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը | hetq.am

Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Խասիկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Կողբ բնակավայր, ապրանքանիշը՝ «Արեգակ»):

«Հայտնաբերված անիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Մասնավորապես՝

– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

– կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն