shantnews.am Իրանի իշխանությունները միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին են փոխանցել Հորմուզի նեղուցի բացման պայմանները, որոնք ներառում են Լիբանանում և Գազայի հատվածում պատերազմների դադարեցումը և իրանական ակտիվների սառեցումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ը չփոխի իր վարքագիծը և չընդունի Իրանի պայմանները։ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի պատերազմը, վճարի Իրանի սառեցված միջոցները, և պատերազմը տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում, պետք է ավարտվի։ Պետք է ընդունվեն նաև միջնորդների միջոցով հաղորդված մյուս պայմանները», – նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Ռեզային ընդգծել է, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը չի ազդի դրա բացման վրա։