arm.sputniknews.ru Ռուսաստանն ու Իրանը սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի չտարածման թեմայով միջգերատեսչական խորհրդակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ուշադրություն է դարձվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի պատճառով սկսված ճգնաժամի հաղթահարման և ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ կարգավորման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը նաև խոր հետաքրքրություն են հայտնել սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի չտարածման թեմաներով ինտենսիվ երկկողմ շփումները շարունակելու հարցում։