1lurer.am «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը հունիսի 3-ին կալանավորվել էր: Սամվել Կարապետյանի հետ կապակցված ընկերությունները հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերած՝ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար նվիրատվություն են արել «Մեր ձևով» ՀԿ-ին: Քննչական կոմիտեն բացահայտել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպք: