azatutyun.am Թրամփը հայտարարել է, որ անցած ամիս Թուրքիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության հանձնարարությամբ փոխել է ինքնաթիռը, փոխանցում է Reuters-ը։
Թրամփի խոսքով, սակայն, օդանավը, որով թռչել է, այնուամենայնիվ, ավելի խոցելի է եղել, քան նախագահի համար նախատեսվածը։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով ձեռնարկված գործողության արդյունքում Թրամփին նախագահական օդանավից սննդի մատակարարման մեքենայով գաղտնի փոխադրել են ռազմական ինքնաթիռ:
Մինչ այդ Սպիտակ տունը չէր բացահայտել, որ Թրամփը Թուրքիայում փոխել է ինքնաթիռը։ Այդ մասին հայտնի դարձավ միայն The Washington Post-ի երեկվա հրապարակումից հետո։
«Իրականում կարծում եմ, որ ինքնաթիռը, որով թռչել եմ, ավելի ռիսկային էր, – լրագրողների հետ զրույցում նախօրեին ասել է Թրամփը՝ ավելացնելով․ – Կարծում եմ, որ այն ավելի ռիսկային էր, քանի որ դա այն ինքնաթիռն էր, որն ավելի հավանական է, որ նրանք կթիրախավորեին»։
Նա շեշտել է՝ հետևել է Գաղտնի ծառայության ցուցմանը․ «Դե, Գաղտնի ծառայության որոշելիքն է։ Ես ընդամենը հետևում եմ նրանց ցանկությանը, այսինքն՝ Գաղտնի ծառայությամբ և բանակով եմ առաջնորդվում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում