azatutyun.am Ռուսական ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի Խերսոն քաղաքին, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն։
Նրա խոսքով՝ հարձակման ընթացքում կիրառվել են FPV, հետախուզական, պայթուցիկներ նետող և «Մոլնիա» տեսակի հարվածային անօդաչուներ, ինչպես նաև Shahed կամիկաձե անօդաչուներ։ Վերջիններիս թիրախում եղել են քաղաքի Կենտրոնական և Դնեպրի շրջանները։
Շանկոն հայտնել է նաև, որ վերջին մեկ օրում ռուսական հարվածների տակ են հայտնվել Խերսոնը և հարակից ևս երեք բնակավայր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում