Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո | factor.am

Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո | factor.am

factor.am ՌԴ Գելենջիկ քաղաքում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վերջին տվյալներով՝ քաղաքի վրա գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ, որոնցից 2-ը հոսպիտալացվել են։

Գոլուբայա բուխտա շրջանի տարածքում վնասվել է շուրջ 20 տուն, որոնցից երեքն ամբողջությամբ ավերվել են։ Վնասված տների բնակիչները տարհանվում են, հայտնել է շտաբը։

Օգոստոսի լույս 12-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի տարածքների վրա, այդ թվում՝ Գելենջիկում, Նովոռոսիյսկում, Անապայում և Տեմրյուկի շրջանում։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ 2 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն