Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։
«Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝
▪️ արտադրական տարածքների և շինությունների ոչ պատշաճ պայմաններ,
▪️ հատակի, դռների և պատերի մակերևույթների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող վիճակ,
▪️ աշխատանքային մակերևույթների ոչ համապատասխան նյութերից պատրաստվածություն,
▪️ հումքի և բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում,
▪️ կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների չպահպանում,
▪️ անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայություն։
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսավարողին սահմանվել է վերջնաժամկետ։
Արտադրական գործունեությունը կարող է վերսկսվել միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո»,- ասվում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։