Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ | 1lurer.am

Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ

Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդն իր անունով հաշվառված որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում ներկայացվում է որպես «ամենօրյա կրակոցների և հանցավորության հերթական դրսևորում»։

«Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն