Տեղյակ ենք եղել ադրբեջանցի մասնագետների՝ Սյունիք կատարած այցի մասին․ Նարեկ Կարապետյան | civilnet.am

Տեղյակ ենք եղել ադրբեջանցի մասնագետների՝ Սյունիք կատարած այցի մասին․ Նարեկ Կարապետյան | civilnet.am

civilnet.am ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիտարկմամբ TRIPP նախագիծը միջանցք չէ, այլ՝ ճանապարհ։ Այս մասին օգոստոսի 12-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծել է, որ իրենց խմբակցության մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մոտեցումից, քանի որ իրենք հստակորեն շեշտում են՝ դա ճանապարհ է, և ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենալու։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Հայաստանի տարածքում հնարավոր էլեկտրահաղորդման գծերի և տարանցիկ հնարավորությունների շուրջ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կարապետյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը տեղյակ է եղել հարևան երկրի մասնագետների՝ Մեղրիի տարածաշրջան կատարած այցելությունների մասին, սակայն ոչ թե պետական ինստիտուտների, այլ՝ սեփական կապերի միջոցով։

Ըստ Կարապետյանի՝ ադրբեջանցի մասնագետները Հայաստանում են եղել 2-ից 3 ամիս առաջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն