civilnet.am Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող նախագծի (TRIPP) շուրջ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը սկզբունքային տարբեր դիրքորոշումներ ունեն։ Ի տարբերություն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի, ով հայտարարել է, որ TRIPP-ը միջանցք չէ, այլ ճանապարհ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ դա սովորական ճանապարհ չէ, այլ միջանցք, որը պարունակում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման ռիսկեր։
«Դա Հայաստանի տարածքով միջանցք է։ Այդ ճանապարհի, կամ միջանցքի օգուտը մենք չենք տեսնում և ունենք մի շարք մտահոգություններ»,- ասել է Սաղաթելյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ իրենց ուժի դիտարկմամբ՝ TRIPP-ը ճանապարհ է, ոչ թե միջանցք, և ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենալու։
Անդրադառնալով երկու խմբակցությունների միջև առկա մոտեցումների տարբերությանը՝ Սաղաթելյանն օգոստոսի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է․ «Այո, այդ հարցում երկու խմբակցությունների միջև մոտեցումների տարբերություն կա, դա դրսևորվել է նաև նախընտրական պլատֆորմում և դա կարծում եմ նորմալ է, այնպես չէ, որ մենք ցանկացած հարցի վերաբերյալ ինչ տեսակետ ունենք, իրենք պետք է նույնը ունենան կամ հակառակը»:
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում