Մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու մասին | shantnews.am

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելը։

Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել:

«Ինչո՞ւ ենք քննարկում հնարավոր սցենարները, որովհետև այդտեղ մի քանի ուղղության հարցեր կան: Մի ուղղությունը, իհարկե, զուտ առողջության անընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներգրավելու, ներառելու անհրաժեշտությունն է:

Երկրորդը՝ այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում մեր համոզմունքով և իմացությամբ գործում է ստվերային որոշակի սխեմա, և կառավարության համար խնդիր է նաև լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը»,- ասել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն