azatutyun.am Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ երեկ գիշերը Նովոռոսիյսկին հասցված հարվածների հետևանքով վնասվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի չորս նավ։
Ուկրաինական կողմի նախնական տվյալներով՝ վնասվել են «Ադմիրալ Մակարով» և «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատները, «Բույան-Մ» փոքր հրթիռային և «Վասիլի Բիկով» պարեկային նավերը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շեշտում է, որ երկու ֆրեգատներն էլ «Կալիբր» թևավոր հրթիռների կրողներ են։
Կիևը նաև պնդում է, որ հարվածներ են հասցվել Նովոռոսիյսկի նավթային պահեստին, ՀՕՊ համակարգի ռադիոլոկացիոն կայանին և նավահանգստային ենթակառուցվածքներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում