Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին | factor.am

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին | factor.am

factor.am Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բաշկորտոստանի վրա: Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել է, որ անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Սալավատի արդյունաբերական գոտում՝ հրդեհ առաջացնելով, գրում է Current time-ը։

Խաբիրովը չի նշել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը: Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատի» վրա, որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկն է։ Այն գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1300 կիլոմետր հեռավորության վրա:

Գործարանն արդեն մի քանի անգամ հարձակման է ենթարկվել: Ուկրաինայի զինված ուժերի կողմից հուլիսի 14-ի գիշերը հերթական հարվածից հետո գործարանը դադարեցրել է գործունեությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն