Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում | shantnews.am

Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում

Ադրբեջանցի մասնագետների այցը սենսացիա է դարձել որոշ շրջանակներում, սակայն այդ մասին եղել են մամուլի հաղորդագրություններ։ Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2025 թվականի սեպտեմբերի 5-ին այս մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում։

Եվս մեկ այց էլ է եղել, որի մասին էլի եղել է հաղորդագրություն՝ 2026թ․ հունվարի 15-ին, այս անգամ արդեն երկաթուղու հարցով։ Մենք նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ, այդ թեմաներով աշխատում ենք, տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- նշեց վարչապետը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն