ՔՊ-ն դեռ քննարկում է Ֆարմանյանի թեկնածությունը և որոշում չունի | azatutyun.am

ՔՊ-ն դեռ քննարկում է Ֆարմանյանի թեկնածությունը և որոշում չունի | azatutyun.am

azatutyun.am Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկում է Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը:

ՔՊ-ն դեռ որոշում չունի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջադրած թեկնածուի վերաբերյալ: Եվ թեև տվյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնը հատկացված է «Ուժեղ Հայաստան»-ին, միանշանակ չէ, որ իշխող կուսակցության պատգամավորները ձայն կտան Ֆարմանյանի օգտին:

ՔՊ-ական պատգամավորները քննադատական են տրամադրված և սուր հարցեր էին ուղղում ընդդիմադիր թեկնածուին:

Ազգային ժողովի չորրորդ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը հատկացված է «Քաղաքացիական պայմանագրին», իշխանական խմբակցությունն առաջադրեց նախորդ գումարման խորհրդարանում նույն պաշտոնը զբաղեցրած Սարգիս Խանդանյանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն