Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության ներքո | azatutyun.am

Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության ներքո | azatutyun.am

azatutyun.am Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության և կառավարման ներքո՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության։

Թրամփը նախօրեին Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ն ունի նեղուցի «լիակատար վերահսկողությունը» և ամերիկյան ռազմածովային շրջափակումը նկարագրել էր որպես «պողպատե պատ»։

Հորմուզի նեղուցը աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից է և առանցքային նշանակություն ունի նավթի համաշխարհային մատակարարումների համար։

Այս պահին նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն