ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. չենք ուզում պայմանագիրը խզել.Փաշինյանը` երկաթուղու մասին | factor.am

ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. Փաշինյանը՝ երկաթուղու մասին | factor.am

factor.am Հայաստանի կառավարությունը նպատակ չունի միակողմանիորեն խզել կամ լուծարել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիրը և փնտրում է հարցի բացառապես բարեկամական ու փոխընդունելի լուծումներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմը Ռուսաստանի հետ որևէ խնդիր կամ հակասություն չունի, իսկ հիմնական մարտահրավերը միջազգային լոգիստիկ ընկերությունների դիրքորոշումն է։

Նրա փոխանցմամբ՝ միջազգային խոշոր բեռնափոխադրողներն ու ներդրողները խուսափում են օգտվել Հայաստանի երկաթուղուց կամ ներդրումներ անել, քանի դեռ այն գտնվում է ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո:

«Մենք Ռուսաստանի մեր գործընկերներին բարեկամաբար ասել ենք՝ հարգելի՛ բարեկամներ, մենք այսպիսի խնդիր ունենք, եկեք լուծում գտնենք, որպեսզի բաց չթողնենք Հայաստանի երկաթուղին միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը»,- նշել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն