factor.am ՌԴ Լենինգրադի մարզն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետոո Ուստ-Լուգայի նավահանգստում հրդեհ է բռնկվել, հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի ուշ նա Տելեգրամում գրել է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան։
Բալթիկ ծովի նավահանգիստների վարչության կայքի համաձայն՝ Ուստ-Լուգայի նավահանգիստն ամենամեծն է Բալթիկ ծովում, ներառյալ՝ Բալթյան երկրների և Ֆինլանդիայի նավահանգիստները, և երկրորդ խոշորագույնը Ռուսաստանում՝ Նովոռոսիյսկից հետո։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում