Աշնանը կմեկնարկի նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը՝ նոր գներով | civilnet.am

Աշնանը կմեկնարկի նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը՝ նոր գներով | civilnet.am

civilnet.am Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, որոնք համապատասխանում են Եվրոպական Միության գործող ամենաբարձր չափանիշներին. այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։

Նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, ընդ որում՝ նոր օրենքով 16 տարեկանից սկսած այս փաստաթուղթը դառնալու է պարտադիր։ Միաժամանակ, նոր անձնագիր ձեռք բերելու համար պայման է հանդիսանալու նույնականացման քարտ ունենալը։ Քաղաքացիներն ազատ են կամավոր փոխարինելու գործող հին նմուշի փաստաթղթերը նորերով՝ անկախ դրանց գործողության ժամկետից, սակայն հին նմուշի փաստաթղթերի տպագրությունը դադարեցվելու է, և հետագայում փոխարինման կամ կորստի դեպքում տրամադրվելու են միայն նորերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն