civilnet.am 2025-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը գերազանցել է 32 հազարը։ Դա պատմական առավելագույն ցուցանիշ է, որը պայմանավորված է քաղաքացիությունը բացառապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով օգտագործելով. այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ դիմումների այս կտրուկ աճը, որը նախորդ երկու տարիներին կազմել էր ավելի քան 20 հազար, իսկ մինչ այդ՝ միջինը 7-8 հազար, ուղղակիորեն կապված է Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների և Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառված ճամփորդական սահմանափակումների հետ։
Նա ընդգծել է, որ ազգությամբ հայերի համար Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու պետական պահանջները գործնականում զրոյական են, և չնայած հնարավոր վարչարարական ու թղթային որոշ բարդություններին, պետությունը փաստացի որևէ խիստ պահանջ չի առաջադրում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում