Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը | news.am

Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Այս արտադրամասի որոշ հատվածներում պատերի մակերևույթները եղել են տեղ-տեղ վնասված, ծեփը թափված, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առկա են եղել բորբոսասնկեր:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն