factor.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «պատճառ չի տեսնում» Սև ծովում Ուկրաինայի հետ փոխադարձ հրադադարի համաձայնության համար։ Մոսկվայի այս դիրքորոշումը փոխանցել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը ստացել է Թուրքիայի առաջարկը՝ Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում մտցնելու վերաբերյալ և արդյո՞ք պատրաստ է այն քննարկել այն։
Օգոստոսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ռուսական և ուկրաինական կողմերին կոչ էր արել ստեղծել Սև ծովում հրադադար հայտարարելու մեխանիզմ։ Զախարովան, հղում անելով Ֆիդանի առաջարկին, հայտարարել է, որ Ռուսաստանը պարբերաբար բախվում է «ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքացիական նավերի դեմ իրականացվող անզուսպ ահաբեկչական գործողությունների»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում