Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը | news.am

Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը | news.am

news.am Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ: Այս մասին news.am–ին հայտնել են Դատական դեպարտամենտից։

Որոշումը կայացվել է հուլիսի 9–ին։

Հիշեցնենք, որ Գուլոյանի նկատմամբ հունիսին կիրառվել էր տնային կալանքը՝ համակցված 20 միլիոն դրամ գրավով։ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն