news.am Ուկրաինան միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիային, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի զինված խմբավորումներին Իրանի տրամադրած ռազմական աջակցությանը, հաղորդում է «Интерфакс-Украина»-ն։
Համապատասխան հայտարարությունը ԵՄ անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Փաստաթուղթը հրապարակվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում։
Ուկրաինայից բացի, պատժամիջոցների վերաբերյալ որոշմանը միացել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Նորվեգիան։ Այս երկրները պարտավորվել են իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ խորհրդի որոշմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում