factor.am Օգոստոսի 16-ի՝ կիրակի լույս գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների զանգվածային հարձակման։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ օգոստոսի 15-ի երեկոյից մինչև օգոստոսի 16-ի առավոտյան ժամը 06:30-ը մայրաքաղաքի ուղղությամբ թռել է 600 անօդաչու թռչող սարք, որոնցից 201-ը ոչնչացվել է Մոսկվայի մարզում։ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի՝ ՄԿԱԴ-ի շրջանում երեք մարդ է տուժել։
Մերձմոսկովյան Պոդոլսկում անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի խոշորագույն պահեստում՝ Կոլեդինո գյուղի Տրոիցկայա փողոց 20 հասցեում։ Պահեստի մակերեսը կազմում է 200 հազար քառակուսի մետր։
Դոմոդեդովոյում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ևս մեկ լոգիստիկ կենտրոնում։ Astra-ի հաղորդմամբ՝ այրվում է «Հյուսիսային Դոմոդեդովո» տեսակավորման-լոգիստիկ համալիրի թիվ 15 պահեստը։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հրդեհվել է դեղամիջոցների պահեստը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում