Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի․ փրկարարները շարունակում են մաքրել փլատակները | news.am

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի․ փրկարարները շարունակում են մաքրել փլատակները | news.am

news.am Ինդոնեզիայի արևելյան հատվածում փրկարարները նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հայտնաբերել են ևս չորս մարմին։ Տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի, ևս 101 մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալությանը։

7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ֆլորես կղզու շրջանում, մոտ 10 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներից հետո հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն ավելի ուշ նախազգուշացումը չեղարկվել է։ Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով, հիմնական երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 235 հետցնցում։

Կիրակի օրը փրկարարները շարունակել են որոնողական աշխատանքները Ֆլորեսի վեց շրջաններում, որտեղ երկրաշարժը բազմաթիվ սողանքներ է առաջացրել։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ամենից շատ տուժած շրջաններին՝ Մանգգարային, Արևելյան Մանգգարային և Նագեկեոյին, որոնք որոշ ժամանակ կտրված էին արտաքին աշխարհից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն