civilnet.am Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումից։
Լիազորությունների դադարեցման հիմքը եղել է Ալեքսանյանի հրաժարականի դիմումը։ Մինչ այդ նրա լիազորությունները կասեցված էին։
Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել էր 2022-ի հոկտեմբերի 19-ին։ Նույն քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 21-ին երկու ամսով կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Քրեական գործը վերաբերում է «Ֆազ» մականունով հայտնի, քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին։ Ալեքսանյանը բավարարել էր Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում