Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի շարք քաղաքների | azatutyun.am

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի շարք քաղաքների | azatutyun.am

azatutyun.am Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք քաղաքների՝ կիրառելով անօդաչուներ և կառավարվող ավիառումբեր։

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում հարվածի թիրախներից մեկը եղել է բեռնափոխադրող «Նովա Պոշտա» ընկերության շենքը։ Ընկերության տվյալներով՝ անօդաչուի հարվածից շենքն ավերվել է, զոհվել է 19-ամյա աշխատակից, ևս չորսը վիրավորվել են։

Անօդաչուներով զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Սումի քաղաքը։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ վնասվել են բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ, հրդեհներ են բռնկվել։

Խարկովի մարզի Իզյում քաղաքում կառավարվող ավիառումբերի հարվածներից առնվազն չորս մարդ է վիրավորվել։ Վնասվել են առանձնատներ, Իզյումն ու հարակից բնակավայրերը մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն