Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն | factor.am

Թավրիզ-Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն | factor.am

factor.am IranRadio Hy-ը հայտնում է, որ Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերսկսվեն հինգշաբթի։ Pouya ավիաընկերությունը թռիչքները կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։

«Թավրիզ-Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերականգնվեն հինգշաբթի օրվանից:

Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ Pouya ավիաընկերության կողմից:

Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն