factor.am Օգոստոսի լույս 17-ի գիշերը ռուսական բանակն Ուկրաինայի վրա արձակել է 128 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 106-ը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներ են գրանցվել 14 վայրերում, գրում է Current time-ը։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի տեղեկացմամբ՝ մարզում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այնտեղ այրվել են մասնավոր տուն, օժանդակ շինություն և մեքենա։
Խերսոնի մարզում 54-ամյա տղամարդ է վիրավորվել Դնեպրի շրջանում մասնավոր տան վրա անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նրա մոտ ախտորոշվել է պայթյունի վնասվածք, ուղեղի ցնցում և գլխի վնասվածք։