azatutyun.am Օգոստոսի 17-ի գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 128 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել կամ չեզոքացրել են 106-ը, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Սումիում երեկ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ:
Ուկրաինական հրթիռային հարվածների հետևանքով Ռուսաստանի Բելգորոդի մարզում վեց մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են, այդ թվում՝ մեկ երեխա, այսօր հայտնել են տեղի իշխանությունները:
Հակամարտող երկրները զգալիորեն ակտիվացրել են հրթիռային հարձակումները՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասցնելով 2022 թվականի պատերազմի առաջին ամիսներից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այդ հարվածները, ինչպես նաև նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, նպատակ ունեն թուլացնելու Ռուսաստանի ռազմական տնտեսությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում