Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է | azatutyun.am

Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է | azatutyun.am

azatutyun.am Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է թռչել։

Սոբյանինի փոխանցմամբ՝ դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Նա չի հայտնել՝ արդյոք հարձակման հետևանքով տուժածներ կամ ավերածություններ կան՝ միայն նշելով, որ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ժամանակավորապես դադարեցվել է նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Սոբյանինի տվյալները, սա անվանել է վերջին երկու տարվա ընթացքում Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձը։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հնարավոր թիրախներից մեկը Մոսկվայի նավթավերամշակման գործարանն էր։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն