2026 թ.-ի առաջին կիսամյակում 11,3 %-ով նվազել է թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը. ՆԳՆ | arm.sputniknews.ru

2026 թ.-ի առաջին կիսամյակում 11,3 %-ով նվազել է թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը. ՆԳՆ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը 196–ով կամ 11,3 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Նրա խոսքով` 2025 թվականի նույն ժամանակաշրջանում հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության 1741 դեպք։

«111-ով կամ 10․6 %-ով նվազել են նաև իրացման դեպքերը։ Այս տարի գրանցվել է 1051 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 940 դեպքի համեմատ։ Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավել և շրջանառությունից դուրս է բերվել 320 կգ 576 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ 2025 թվականի 6 ամիսներիին՝ 301 կգ 40 գրամ, որից 17 կգ 450 գրամը՝ սինթետիկ ծագման թմրամիջոցներ»,–ասաց Ցուցուլյանը։

Անդրադառնալով վերջին տարիներին թմրամիջոցների իրացման մեկ այլ աղբյուրին` համացանցին, Ցուցուլյանը նշեց, որ միայն այս տարի համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 266 դեպք է հայտնաբերվել, որից 76–ը թմրամիջոցների իրացման, իսկ 190՝ ձեռք բերելու դեպքերն են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն