ՀՀ–ում ՃՏՊ–ների թիվն ավելացել է, զոհերի թիվը` նվազել. Ցուցուլյանը տվյալներ ներկայացրեց | arm.sputniknews.ru

ՀՀ-ում ՃՏՊ-ների թիվն ավելացել է, զոհերի թիվը` նվազել. Ցուցուլյանը տվյալներ ներկայացրեց | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 2146 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 74–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ( նախորդ տարի արձանագրվել է 2072 դեպք): ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքների ու վիճակագրական տվյալների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

«Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախորդ տարվա համեմատ 4–ով կամ 3, 4%-ով նվազել է ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվը, իսկ 2020-24 թվականի հետ համեմատ՝ 31-ով կամ 20%-ով»,- ասաց Ցուցուլյանը` չնշելով, թե մահվան քանի դեպք է գրանցվել այս տարի։

Նրա խոսքով` ՃՏՊ–ների կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների ընթացքում 6 ամսում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 523377 արձանագրություն, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում` 476 745։ Արձանագրվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու 1190 դեպք, առանց ամրագոտու տրանսպորտային միջոց վարելու 115 990 դեպք, արագությունը գերազանցելու 60723 դեպք։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերը աճել են 74․4 %-ով կամ 3231 դեպքով։

2025 թվականի 6 ամիսներին արձանագրվել է նման 4343 դեպք, իսկ 2026 թվականի 6 ամիսներին` 7574 դեպք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն