OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ | factor.am

OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ | factor.am

factor.am OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմը, որը ուսուցման և անվտանգության շուրջ է կառուցվել, գրում է AP-ն։

Այս ռեժիմն ավելի խիստ սահմաններ է սահմանում հարաբերություններում. մոդելն իրեն ընկեր չի կոչի, չի ակնարկի անձնական զգացմունքների մասին կամ օգտատիրոջը չի ներշնչի, որ գիտակցություն ունի։ Ընկերությունը նաև ընդմիջումների մասին հիշեցումների ֆունկցիա է ավելացրել, որպեսզի դեռահասները չափազանց չտարվեն շփմամբ, իսկ ծնողները կկարողանան որոշակի ժամանակով անջատել չաթ-բոտը։ Նման հնարավորություն կունենան նաև դեռահասները։

Բացի այդ, OpenAI-ը ծնողների համար ներդրել է ծանուցումներ իրենց երեխայի կողմից վարվող պոտենցիալ վտանգավոր զրույցների մասին. համակարգը կծանուցի մեծահասակներին, եթե երեխան քննարկի վտանգավոր թեմաներ, ինչպիսիք են սննդային պահվածքի խանգարումները և բռնության սպառնալիքները, կամ եթե անպարկեշտ պատկերներ ուղարկի։ Ծանուցումից առաջ բովանդակությունն ընկերության աշխատակիցների կողմից կստուգվի ձեռքով, այլ ոչ ավտոմատ կերպով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն