«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն | shantnews.am

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն | shantnews.am

shantnews.am Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր)։

««Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման համար»,- հայտնել են գերատեսչությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին։

Ավելի վաղ հայտնաբերված խախտումների պատճառով ռուսական կողմը սահմանափակել էր հայկական մի շարք ապրանքների ներմուծումը՝ հանքային ջրից և ալկոհոլային խմիչքներից մինչև բանջարեղեն, մրգեր և կաթնամթերք։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն