azatutyun.am Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է ընտրությունները վերսկսելու օրինական և անվտանգ մեխանիզմ գտնել՝ նույնիսկ շարունակվող պատերազմի պայմաններում։
Երեկ հրապարակված տեսաուղերձում Ֆեդորովը խոսել է պատերազմի ընթացքում կոռուպցիայի և, իր գնահատմամբ, կառավարման համակարգային ճգնաժամի մասին։ Նա ընդգծել է, որ ժողովրդավարական գործընթացները չեն կարող անորոշ ժամանակով դադարեցված մնալ Ռուսաստանի ներխուժման պատճառով։
«Ժողովրդավարությունը չի կարող Ռուսաստանի պատանդը լինել։ Մենք հենց նրա համար ենք պայքարում, որ մնանք ազատ եվրոպական պետություն», – ասել է Ֆեդորովը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում